Երկու փոքրիկ քույրերը փրկել են իրենց հարևաններին հրդեհից
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Տեխաս նահանգում 5-ամյա Ավանն ու 9-ամյա Միան վաղ առավոտյան նկատել են հարևան տան հրդեհը և արագ արձագանքով օգնել կանխել հնարավոր ողբերգությունը, հայտնում է People-ը։
Քույրերը արթնացել են տարօրինակ ձայնից, որը նրանց խոսքով՝ նման էր միկրոալիքային վառարանում պայթող պոպկորնի ձայնի։ Պատուհանից դուրս նայելով՝ նրանք նկատել են հարևան տան մոտ բռնկված կրակը, որն արդեն մեծ չափերի էր հասել։
Աղջիկները անմիջապես արթնացրել են մորը, որը կապվել է հարևանների հետ։ Պարզվել է, որ տանը ապրող ընտանիքը քնած է եղել և նույնիսկ չի լսել հրդեհային ազդանշանը։
Նախնական տվյալներով՝ հրդեհը սկսվել է ավտոտնակում, այնուհետև տարածվել դեպի ձեղնահարկ։ Ժամանած հրշեջները կարողացել են մարել կրակը, իսկ ընտանիքի անդամները չեն տուժել։
Հրշեջ ծառայությունը շնորհակալություն է հայտնել երկու քույրերին՝ արագ կողմնորոշվելու, ուշադրության և խիզախության համար։
Past.am-ը կհետևի արտասովոր և ուշագրավ դեպքերին։
Հետևեք մեզ՝ այստեղ



