Բեռլինյան մետրոյում գաղտնի սենյակ է հայտնաբերվել
SOCIETYՀետաքրքիր պատմություն է տեղի ունեցել Գերմանիայում։ Բեռլինյան BVG տրանսպորտային ընկերության աշխատակիցները քաղաքային մետրոյի չօգտագործվող թունելում հայտնաբերել են կահավորված ննջասենյակ` բազկաթոռով, մահճակալով, հեռուստացույցով և նույնիսկ՝ բույսով, գրում է Вести-ն:
Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ անկողնում շատ վաղուց ոչ ոք չի քնել, իսկ բազկաթոռին ոչ ոք չի նստել: Սակայն կա մի տարօրինակություն. անհայտ մեկը պարբերաբար ջրել է բույսը: Վերջին անգամ դա արել են գաղտնի վայրը հայտնաբերելուց մի քանի օր առաջ:
Ո՞վ է ապրել այդ գաղտնի սենյակում և ո՞վ է ջրել ծաղիկները՝ դեռ գաղտնիք է մնում: Այդ հաստատությունը հայտնաբերածները հայտարարում են, որ ընդհանուր առմամբ սենյակը կահավորված է 1980-ականների ոճով, երբ գոյություն չի ունեցել միասնական Գերմանիա: Սենյակն «արևելագերմանական ոճով է»։
Աղբյուր` Tert.am



