«Կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը՝ հարկի տեսքով»․Լիլիա Շուշանյանն արձագանքել է ՔՊ-ական նախարարին
BLOGԻր իսկ բնորոշմամբ նախկին «ֆիկտիվ» ՀՀԿ-ական, իսկ այսօր ՔՊ-ական էկոնոմիկայի նախարարը սիրտ է արել անդրադառնալ իմ համեստ անձին, այն էլ՝ քաղաքական թիմի և մասնագիտական թեմաներով։
Եվ ուրեմն։
Չզլանամ կրկնել տեսանյութում մոնտաժված, բայց կոնտեքստի համար կարևոր միտքս․ կառավարությունում աշխատել եմ դեռ Տիգրան Սարգսյանից սկսած չորս վարչապետի օրոք և բոլոր դեպքերում՝ մեկ հստակ պայմանով՝ քաղաքական-կուսակցական գործունեությամբ չզբաղվելու։
Ինչ վերաբերում է ոլորտային հարցին, ապա այստեղ էլ, հավանաբար, մոնտաժից «պատահաբար» դուրս է մնացել նախադասության ավարտը, որտեղ հստակ նշում եմ, որ՝
կողմ եմ եղել հանքերից լրացուցիչ վճարների գանձմանը, եթե դրանք գանձվեին ճիշտ ձևով՝ ՀԱՐԿԻ տեսքով (հարկին կողմ են արտահայտվել «Ուժեղ Հայաստանի» մյուս անդամները, ուստի տարակարծություն չկա)։
Ընդ որում, հեռանալուցս ամիսներ անց կառավարությունն անցավ նույն այս հարկային կարգավորմանը՝ ժամանակին իմ հնչեցրած նույն հիմնավորումները բերելով:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



