«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». Շարմազանով
POLITICSՀերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք,Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշումը ոչ թե մեկ գիշերում է կայացվել,այլ քննարկվել է ամիսներ շարունակ։
Գործող ռեժիմի ներկայացուցիչները ԱԺ ամբիոնից շարունակում են կեղծիք տարածել։
Նրանք նշում են,որ Սերժ Սարգսյանի որոշումը միանալու Մաքսային միությանը մեկ գիշերում է իրականացվել.դա լկտի սուտ է։
Բազմիցս նշել ենք,որ այդ որոշումը ամիսներ շարունակ քննարկվել է ու այդ թվում նաեւ ՀՀԿ ԳՄ-ում։
2013-ի մայիս եւ հուլիս ամիսներին ՀՀԿ ԳՄ-ն քննարկել է այդ հարցը եւ ԳՄ-ի բոլոր անդամները ,արտահայտվելով այդ հարցի շուրջ ,ՀՀ-ի Մաքսային միության հնարավոր անդամակցումը համարել են մեր պետական շահերին համահունչ։
Այդ որոշումը բխում էր ՀՀ պետական շահերից ու սպասարկում էր մեր քաղաքացիների շահերը։
Եթե այդ որոշումը խնդրահարույց էր,ապա ինչու՞ է ՔՊ-ի ղեկավարը 8 տարիների ընթացքում մշտապես խոսել ԵԱՏՄ-ի կարեւորության մասին։
Իսկ ի՞չ վերաբերում է «միութենական պետության» մասին անհեթեթ թեզին ,դա կատարյալ տգիտություն է։
Սերժ Սարգսյանի իշխանության շրջանում որեւէ անգամ ու որեւէ մեկը նույնիսկ մեզ չի ակնարկել դրա մասին։
Դեպի «միութենական պետություն» գնացող իշխանության հետ ԵՄ-ն CEPA է ստորագրու՞մ։
Ամոթ ե… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай,потом говори»։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



