Յուրաքանչյուր մարդ պետք է իր ներքին «էթիկայի հանձնաժողովն» ունենա. Մարգարիտ Եսայան
POLITICSPast.am-ի հետ զրույցում «Առավոտ» օրաթերթի նախկին լրագրող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն ասաց, որ անձամբ ներկա չի եղել hանրապետական Մհեր Սեդրակյանի և լրագրողների միջև ծագած միջադեպին, մանրամասներին էլ լավ չի տիրապետում: Անկախ ամեն ինչից՝ տիկին Եսայանն այն համոզմունքն ունի, որ որևէ քաղաքական գործիչ, պաշտոնյա կամ հանրային ճանաչելիություն ունեցող անձ իրավունք չունի ոչ պատշաճ վերաբերմունք ցուցաբերել լրագրողների հանդեպ:
«Սա ընդունելի չէ ինձ համար և ընդունելի չպետք է լինի որևէ մեկի համար, որովհետև լրագրողի մասնագիտությունն այսօր միակն է, որը պահպանում է կապը հասարակության և պետական գործիչների միջև: Լրագրողի հանդեպ վերաբերմունքը պետք է լինի ծայրահեղ ուշադիր, ծայրահեղ նրբանկատ և էթիկայի նորմերին համապատասխան»,- կարծիք հայտնեց Մարգարիտ Եսայանը:
Հարցին՝ արդյոք քչացե՞լ են էթիկայի խախտման դեպքերն ԱԺ էթիկայի հաննաժողովի ստեղծումից հետո, պատգամավորը պատասխանեց, որ չի տիրապետում վիճակագրությանը, քանի որ երբեք չի եղել այդ հանձնաժողովի անդամ: Խնդիրը, ըստ նրա, այդ հանձնաժողովի մեջ չէ: «Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա իր ներքին կուլտուրան, յուրաքանչյուր մարդ պետք է իր «էթիկայի հանձնաժողովն» ունենա: Ուզում եք 100 հանձնաժողով ստեղծեք, մարդ պետք է ադեկվատ լինի միջավայրին»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Պատգամավորից փորձեցինք ճշտել նաև, թե կուսակցության ներսում պատգամավորների անպատշաճ պահվածքը քննարկման առարկա դառնո՞ւմ է: «Գիտեք, այդիպիսի հարցեր օրակարգում չկան, բայց մեր կուսակցության նախագահի մշտական պահանջն է՝ ուշադիր լինել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, պահպանել էթիկայի բոլոր նորմերը: Դուք նկատած կլինեք, որ ՀՀ նախագահը երբևէ անհարգալից չի եղել լրագրողների նկատմամբ: Միշտ էլ նա եղել է չափի մեջ՝ նույնը պահանջելով յուրաքանչյուրիցս»,- նշեց Մարգարիտ Եսայանը:
Լևոն Փանոսյան
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



