Թրամփը նոր սպառնալիք է հնչեցրել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է հարվածներ հասցնել Օմանին, եթե Մուսկատը փորձի խոչընդոտել Հորմուզի նեղուցի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության հաստատմանը։
Ինչպես փոխանցում է Past.am-ը, այս մասին հայտնել է Fox News-ի միջազգային թղթակից Թրեյ Յինգսը՝ վկայակոչելով Թրամփի խոսքերը։
«Եթե Օմանը խանգարի, մենք նրանց կհարվածենք ամբողջ ուժով»,– հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Միևնույն ժամանակ Թրամփը չի հստակեցրել, թե Օմանի կողմից ինչպիսի կոնկրետ գործողություններ կարող են, իր գնահատմամբ, հանգեցնել ամերիկյան հարվածների։
ԱՄՆ նախագահը նաև անդրադարձել է Իրանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ Թեհրանը պետք է «բարձրացնի հանձնման սպիտակ դրոշը»։ Սակայն նա չի նշել, թե ինչ ժամկետում է ակնկալում նման քայլ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել ԱՄՆ-ի և Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը երկարաձգելու շուրջ ձեռք բերված համաձայնության մասին։ Համապատասխան հայտարարության համաձայն՝ կողմերը համաձայնության են եկել գործող հրադադարի ժամկետի երկարաձգման վերաբերյալ։
Հետևեք մեզ՝ այստեղ



