Շոտլանդացի քաղաքական գործիչը կրկին խոսել է անկախության մասին
INTERNATIONAL NEWSBBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Շոտլանդիայի առաջին նախարար, Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիայի քաղաքացիները որոշեն դուրս գալ Եվրամիության կազմից, ապա Շոտլանդիայի անկախության հարցով նոր հանրաքվեն անխուսափելի կլինի։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, լրագրողի հարցին, թե արդյոք Շոտլանդիայի ցանկությանը հակառակ ԵՄ կազմից դուրս գալը կհանգեցնի անկախության հարցով նոր պլեբիսցիտի, քաղաքական գործիչը պատասխանել է. «Փաստացի այո»։ «Ես կարծում եմ, որ դա կլինի Շոտլանդիայի ժողովրդի պահանջը»,-հավելել է Սթերջենը։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



