Մայդանում բողոքի ճամբար հիմնած ակտիվիստները հրաժարվում են հեռանալ հրապարակից
INTERNATIONAL NEWSԿիևում բողոքի ակցիայի մասնակիցները, պահանջելով ուկրաինական կառավարության հրաժարականը և Մինսկի համաձայնագրերի չեղարկումը, փորձել են բեմ սարքել Մայդանում, սակայն ոստիկանության աշխատակիցները խանգարել են ցուցարարներին, ինչի արդյունքում բախումներ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Կիևի ժամանակով 10.30-ին Մայդան է մտել բեռնատար, որում գտնվում էր բեմը, որն ակտիվիստները ցանկանում էին տեղադրել հրապարակում:
Իրավապահները խանգարել են բեմի տեղադրմանը և ստիպել են բեռնատարին հեռանալ: Տուժածների մասին տվյալներ դեռևս չկան:
Դեպի Մայդան մուտքը փակված է ակտիվիստների կողմից:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



