Լքված շենքում «Պախկվոցի» խաղալիս դպրոցական աղջիկ է մահացել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Անդրբայկալյան երկրամասի Բորզյա քաղաքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 13-ամյա դպրոցականը մահացել է լքված նախկին կլինիկայի տարածքում, հայտնում է Ռուսաստանի քննչական կոմիտեի տարածաշրջանային գրասենյակը։
Նախնական տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին մի խումբ դեռահասներ մտել են լքված շենք՝ թաքնվելու խաղալու համար։ Խաղի ընթացքում երեխաները բաժանվել են միմյանցից։
13-ամյա աղջիկը փորձել է թաքնվել մթության մեջ, սակայն սայթաքել և ընկել է բաց վերելակի հորանը։ Դպրոցականը ծանր վնասվածքներ է ստացել, և նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Քննիչները պարզում են տեղի ունեցածի բոլոր հանգամանքները։
Past.am-ը կհետևի քննության ընթացքին և նոր մանրամասներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



