Բնակարաններից մեկում հայտնաբերվել է դանակահարված տղամարդու դիակ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բելառուսի Մոլոդեչնոյում բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել՝ բռնի մահվան հետքերով։ Այս մասին հայտնում է Պետական դատաբժշկական փորձաքննության կոմիտեն։
Օգոստոսի 6-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ բազմաբնակարան շենքերից մեկի բնակարանի խոհանոցի հատակին հայտնաբերվել է 1979 թվականին ծնված տանտիրոջ մարմինը։
Դեպքի վայր ժամանած մասնագետները զննել են տարածքը և անհրաժեշտ նյութեր վերցրել՝ տղամարդու մահվան պատճառներն ու հանգամանքները պարզելու նպատակով։
Դեպքի առթիվ Մոլոդեչնոյի շրջանային քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Նշանակվել են մի շարք դատաբժշկական փորձաքննություններ, որոնք կիրականացնեն Մինսկի մարզի մասնագետները։
Past.am-ը կհետևի գործի հետագա զարգացումներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



