Ալիևը կրկին խոսում է «միջանցքից»․ Հայաստանի էներգետիկ կախվածության նոր վտանգը
BLOGՄինչ Հայաստանում իշխանությունը բարեվարքության «կեղծ» կանոններ է սահմանում և աշխատելու իմիտացիա ստեղծում, «հարևան» խաղաղապահ Ալիևը պարապ չի նստում. ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը տված նոր հարցազրույցում խոսել է Հայաստանի սուվերեն տարածքով «նոր տեսակի միջանցքի» մասին։ Այս անգամ նա արդեն նախազգուշացնում է Հայաստանի ապագա «էներգետիկ ճգնաժամի» մասին՝ անդրադառնալով Մեծամորի ատոմակայանի հնարավոր փակմանը. «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հռետորաբանության վերականգնման ու Ադրբեջանի կողմից էլեկտրաէներգիա մատակարարելու առաջարկի հետ միասին՝ այս ամենն արդեն ոչ թե տարածաշրջանային համագործակցություն է ենթադրում, այլ ըստ էության, կախվածության ևս մեկ նախադրյալի ստեղծում։
Եվ երբ այս մասին «համարձակվենք» խոսել ու ահազանգել՝ պատռելով կեղծ խաղաղարարների դիմակը և ցրելով մտացածին խաղաղության միֆը, վայ-քաղաքագետները, մերձիշխանական պրոպագանդիստներն ու կոնֆորմիստ ՀԿ-ական դիալոգ վարողները կգոչեն «սուտ է, չկա տենց բան», փաստացի կպաշտպանեն Ալիևի հերթական՝ հակահայկական հայտարարությունն ու կլղոզեն նրա հետևողականությունը՝ ոտնձգություններ թույլ տալու Հայաստանի սուվերեն տարածքների և ռազմավարական նշանակության օբյեկտների նկատմամբ։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



