Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 13-ին հայտնաբերվել է Պաշտպանության նախարարության N զորամասի զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի դին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զինծառայողը մահացել է հրազենային վնասվածքի հետևանքով։
Դեպքի վերաբերյալ մանրամասները դեռևս հայտնի չեն։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ զինծառայողի մահվան հանգամանքներն ամբողջությամբ պարզելու նպատակով իրականացվում է քննություն։
Այս պահին իրավապահ մարմինները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները, իսկ քննության արդյունքներով հնարավոր կլինի առավել հստակ տեղեկություններ ներկայացնել տեղի ունեցածի վերաբերյալ։
Past.am-ին դեպքի առնչությամբ հայտնի է դարձել, որ զոհված զինծառայողը Գրիգոր Էդգարի Զաքարյանն է։
Պաշտպանության նախարարությունը ցավակցություն և զորակցություն է հայտնել Գրիգոր Զաքարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին՝ կիսելով նրանց ծանր վիշտը։
Հետևեք մեզ՝ այստեղ



