2026թ․-ին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է, Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային․ Նիկոլ Փաշինյան
ECONOMICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2026թ․-ին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է, Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր ՀՀ-ում՝ մասնավորապես Երևանում, բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային, բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ, հիմնական մասը իհարկե սփյուռքի մեր ներկայացուցիչները, անշարժ գույք են ձեռք բերում Հայաստանում։ Դա իհարկե կապված է միջազգային թրենդների հետ, բայց նաև կապված է նրա հետ, որ Հայաստանի գրավիտացիոն ուժը աճում է։
Մենք պետք է կարողանանք ոլորտում այնպիսի բարեփոխումներ անել, որ այդ դինամիկան ոչ միայն չվնասենք, այլև ընդհակառակը՝ ավելի ակտիվացնենք։ Մենք այդտեղ թվայնացման ոլորտում էլ անելիքներ ունենք, որպեսզի անշարժ գույքի շուկայի հետ կապված գործարքները հնարավորինս հեշտացնենք, ու դրանց վստահելիության մակարդակը չնվազեցնենք, այլ հակառակը՝ ավելի բարձրացնենք»,– նշել է Փաշինյանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



