Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան
BLOGԱրդեն իներորդ օրն է՝ հետևում եմ նոր գումարված ԱԺ աշխատանքներին, չնայած որպես «աշխատանք» ասել՝ մի քիչ չափազանցաված է: Բանն այն է, որ քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է: Անընդհատ կրկնվող դատարկագույն հակադարձումներ, ողորմելի խոսույթ ու կրկնվող պրիմիտիվություններ (30-ամյա նախկին կառավարումների հետ զուգահեռներն ավելի են թանձրանում՝ ասողները թարմացել են):
Ասեմ ավելին՝ միակ թեզը, որն ուղիղ 9 օր շահարկում են ու փորձում, իբր թե դրա շուրջ դիսկուրս ձևավորել, Ղազարյան Էդգարի՝ կոնեքստից ուղիղ ձևով կտրած ու բացառապես մանիպուլացված խոսքն է, ըստ որի ողջ ՔՊ ֆրակցիան՝ Ռուբինյանով-բանով, կպել են էս թեման խուրդելուն:
Ես հասկանում եմ, որ դուք քաղաքականապես բոկոտն եք ու մերկ, բայց թեման զուտ զգացմունքային դաշտ տանելով ու մարդու ասածը գլխի վրա շուռ տալով, ամեն ելույթին՝ «ներողություն խնդրելու» պարտադրանքը տիրաժավորելով ցույց եք տալիս քաղաքական անգրագիտության ու թերաճության լեվլը:
Սա քաղաքականության աղավաղման իմիտացիա է, որի շուրջ մարդկանց ուղեղները բացահայտ տրավայի են ենթարկում:
Հ.գ Կարող ենք արձանագրենք, որ սա իշխող մեծամասնության տիպիկ ձեռագիրն է, ոչ մի բան քաղաքականության մասին, որոշակի առումով մարտավարական փոփոխություն է տեղի ունեցել՝ մի քիչ մեղմվել է, մնացածը նույնն է՝ այնպես, որ դատարկ օրենսդիր մարմինը շարունակում է իր «աշխատանքը»:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



