Միչիգանում հանցագործը գնդակահարել է անցորդներին
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Միչիգանի նահանգի Քալամազու քաղաքում անհայտ անձը գնդակահարե է անցորդներին։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Հանցագործին դեռեւս չեն ձերբակալել։ Ոստիկանության տվյալներով, նա կրակ է բացել քաղաքի երեք տարբեր հատվածներում։ Մահացել է 6, վիրավորվել երեք մարդ, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։
«Ինչպես երեւում է, նա պարզապես շրջել է քաղաքում, գտել մարդկանց, հետեւել ապա սպանել»,-տեղի WOOD TV հեռուստաալիքին հայտնել են ոստիկանությունից։
Ենթադրյալ կասկածյալը սպիտակամորթ տղամարդ է, մոտ 50 տարեկան։ Ըստ ամենայնի, հանցագործը կրակ է բացել Chevrolet HHR մակնիշի մեքենայից, որը եղել է երկնագույն կամ արծաթագույն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



