ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար
CULTUREՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունն իր հերթական դրամաշնորհն է տվել Հայ դերասանների միություն հ/կ-ին։ Այս կազմակերպությունը 2004 թվականից նախագահում է Արթուր Ղուկասյանը, և հայտարարագրերի ռեեստրում իրական շահառուն ևս նա է հանդիսանում՝ 100 տոկոս ուղղակի մասնակցությամբ։
ԿԳՄՍՆ-ի կողմից օրերս հատկացված դրամաշնորհի չափն ավելի քան 15 միլիոն դրամ է, որն, ըստ պայմանագրի, ուղղվելու է Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացմանը։
«HIGH FEST միջազգային փառատոնի շրջանակում կիրականացվի HFPAM (HIGH FEST Performing Arts Market) տարածաշրջանային կատարողական արվեստների շուկան, որը կմիավորի տեղական և միջազգային մշակութային կազմակերպությունների, փառատոների, արվեստագետների և մշակութային մենեջերների ներկայացուցիչներին:
Ծրագրի շրջանակում կանցկացվեն պանելային քննարկումներ, pitching և speed dating ձևաչափով մասնագիտական հանդիպումներ՝ մշակութային ոլորտում միջազգային համագործակցությունների, մասնագիտական կապերի և նոր համատեղ նախաձեռնությունների զարգացման նպատակով: HFPAM-ը կծառայի որպես տարածաշրջանային հարթակ՝ փորձի փոխանակման, մշակութային արտադրանքի ներկայացման և միջազգային գործընկերությունների ձևավորման համար»,- ասվում է փաստաթղթում։
Հետևեք մեզ՝ այստեղ



