Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա Կոստանյան
BLOGԱննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Մանկապղծության դեպքեր եղան, վերջերս էլ դրա մասին աղաղակում էր Սյուզի Բադոյանը, ու եթե նրա հետևողական աշխատանքը չլիներ, քիչ հավանական կլիներ բացահայտել հանցագործ, այլասերված, բարեգործի անվան տակ երեխաներ պղծող անաստվածներին: Այս դեպքերը քիչ չեն ցավոք նաև Հայաստանում, բայց այս դեպքերը շատ լկտի, ամբարտավան ձևով կոծկվում, սվաղվում ու մոռացության են տրվում, երբ հանցագործություն արած անձինք որոշակի աներևույթ հովանոցով պաշտպանվում են պաշտոնյաների կողմից (հիմնականում)։ Այս հանցագործների պարագայում երբեք չես տեսնի ԱԱԾ-ն ասֆալտին ծեփի, ձեռքերը ոլորի, մասկի-շոու կազմակերպի, հանցավորության ու մանկապղծության դեմ պայքարի շրջանականերում որպես Netflix-ի բազմասերիանոց ֆիլմ ցուցադրի, դե քանի որ դրանից քաղաքական կապիտալ չես կուտակի, իսկ այ մեծահարուստների դեպքում էդ կտով դեռ հնարավոր է սնուցել էն զանգվածին, որը դեռ կարծում է, թե հարուստների ունեզրկումից իր փորն է կշտանալու կամ գրպանները լցվելու:
Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն:
Ի դեպ, էն Աննա Հակոբյանի սկսած թատրոնն ի՞նչ եղավ, Մելանյա Թրամպի մոտ հասնելու ու թրամպյան մրցանակ ստանալու հույս կա՞, թե կրթվելու նոր ձև ա մտածում դեռ։
Հ.Գ. Ի դեպ, այսօր լրացավ #TRIPPի տարին, ասենք «օղորմի» ու հոգին «խաղաղությամբ» հանգչի...
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



