Թուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կենցաղային ապրանքների և տեքստիլի «Madame Coco» թուրքական ապրանքանիշն ամբողջությամբ դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում: Այդ մասին հայտնել է էլեկտրոնային առևտրի շուկայի մասնակիցների ասոցիացիայի փորձագետ Նատալյա Քերմեդչիևան, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Քերմեդչիևայի խոսքով՝ ապրանքանիշը ռուսական շուկա է մտել 2023-ի փետրվարին և երկու տարվա ընթացքում խանութներ է բացել Մոսկվայի, Եկատերինբուրգի, Կազանի, Գրոզնիի և այլ քաղաքների խոշոր առևտրի կենտրոններում: 2025-ի սկզբին ընկերությունը հայտարարել է հետագա ընդլայնման ծրագրերի մասին:
Նա նշել է, որ սա գործունեության ժամանակավոր դադարեցում կամ առանձին խանութների փակում չէ, այլ ընկերության լիակատար դուրսբերում ռուսական շուկայից :«Madame Coco»-ն Ռուսաստանում շահագործում էր 29 խանութ:
Փակման հիմնական պատճառներն են հաճախորդների հոսքի և պահանջարկի նվազումը, վարձավճարների բարձր գինը, ինչպես նաև վաճառքի անկումը փոխհատուցելու անկարողությունը, ինչի պատճառով, ամենայն հավանականությամբ, ընկերությունը սնանկացման եզրին է հասել:
Հետևեք մեզ՝ այստեղ



