Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


7 նոր հայտնագործություն՝ առողջ մաշկի վերաբերյալ

LIFE

Վերջին ուսումնասիրություններն անակնկալ արդյունքներ են ունեցել: Ահա մի քանի հուշում, որոնք կարող են արդյունավետորեն օգնել կնճիռների, տարիքային լաքաների դեմ պայքարի և անգամ քաղցկեղի կանխարգելման հարցում: Սկսիր հիմա և մնա անկրկնելի... միշտ:

1. Հետազոտությունները ևս մեկ անգամ հաստատում են` մաշկի քաղցկեղն ավելի հաճախ ի հայտ է գալիս մարմնի ձախ հատվածում: «Հիմնական պատճառներից մեկը մեքենայի ղեկին երկար ժամանակ գտնվելն է, քանի որ ուլտրամանուշակագույն ճառագայթներն օրեցօր ազդում են ձախ այտի, ուսի և ոտքի հատվածի վրա»,- պարզաբանում է գիտությունների դոկտոր, Նյու Յորքի համալսարանի կլինիկական մաշկաբանության բաժանմունքի դասախոս Ռեբեկա Բաքստը: Նույնիսկ եթե երթևեկում ես փակ պատուհանով, ապակին չի ֆիլտրում բոլոր ճառագայթները: Ուստի մեքենայումդ միշտ ունեցիր արևապաշտպան քսուք և կիրառիր ցերեկվա ժամերին ղեկին նստելուց առաջ, նույնիսկ եթե կարճ ժամանակով ես դուրս եկել:

Վտանգավոր կախվածություն

2. Մաշկաբանները վաղուց էին մտահոգվում սրահային արևայրուքի վնասակար ազդեցությունների մասին՝ նշելով, որ այն կարող է կախվածության մեջ գցել մարդուն: Այժմ ուսումնասիրություններն ապացուցում են այդ վարկածը: Պարզվում է, որ սրահում արևայրուք ընդունելու ժամանակ առաջին իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ մեկտեղ ակտիվանում են ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են տարատեսակ կախվածությունների առաջացման համար, ինչպես օրինակ` ծխախոտի կամ ալկոհոլի պարագայում:

«Ըստ այս տեսության՝ ուղեղը սկսում է ուլտրամանուշակագույն ճառագայթների կարիք զգալ, և որքան հաճախ է մարդն ընդունում սրահային արևայրուք, այնքան ավելի շատ է դրան ձգտում»,- բացատրում է գիտությունների դոկտոր Բրայան Ադինոֆը: Սրանով էլ բացատրվում է այն փաստը, թե ինչու բազմաթիվ կանայք, տեղյակ լինելով արհեստական արևայրուքի հավանական վտանգներին, շարունակում են այցելել սրահներ: Ի՛նչ խոսք, նման կախվածությունից խուսափելու համար հարկավոր է առհասարակ զերծ մնալ սրահային արևայրուքից:

3. Լողազգեստի վտանգավոր հատվածները

Այս շագանակագույն կետերը ցույց են տալիս այն հատվածները, որտեղ վերջանում է լողազգեստը և սկսվում է բաց մաշկը: Պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել ուսերին, որովայնին ու ազդրերի վերին հատվածներին, քանի որ արևի ուղիղ ազդեցությունն այդ մասերում կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ: «Բացի այդ, սրանք այն մասերն են, որոնք, լողազգեստին մոտ գտնվելով, բավարար քանակությամբ արևապաշտպան միջոցներով չեն պատվում»,- նշում է գիտությունների դոկտոր, Յեյլի համալսարանի բժշկական դպրոցի մաշկաբանության պրոֆեսոր Դեյվիդ Լեֆելը:

Մոտ 15 րոպե մերկ մարմինդ մեծ հայելու առջև ուսումնասիրիր` պարզելու հավանական պեպենների, լաքաների կամ այլ նշանների առկայությունը: Այս հատվածները պետք է պարտադիր պաշտպանվեն արևի ճառագայթներից: Ուստի ճիշտ կլինի, որ մարմինդ արևապաշտպան քսուքով պատես նախքան լողազգեստ հագնելը: Այդ դեպքում կարող ես պաշտպանել ոչ միայն լողազգեստից դուրս, այլև նրանից ներս ընկած հատվածը, ինչը նույնպես շատ կարևոր է: Հաշվի առ, որ քսուքն արագ մաքրվում է, ուստի պարբերաբար թարմացրու այն:

4. Սրահային արևայրուքի նույնիսկ մեկ սեանսը կարող է լուրջ վնաս հասցնել

Ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները, նույնիսկ ոչ հաճախակի սրահային արևայրուքը կարող է մոտ 69%-ով մեծացնել բազալ-բջջային կարցինոմայով հիվանդանալու հավանականությունը: Մինչ այդ ուսումնասիրությունները ի հայտ էին բերել սրահային արևայրուքի և երիտասարդ կանանց շրջանում տարածված մաշկային քաղցկեղի ամենավտանգավոր և մահացու տեսակի` մելանոմայի միջև առկա կապը: 
«Դա բացատրվում է լուսային լամպերի արտադրած ուլտրամանուշակագույն ճառագայթների ուժգնությամբ,- նշում է դոկտոր Լեֆելը.- նախ՝ սրահային պայմաններում մաշկը ստանում է գրեթե բոլոր ուլտրամանուշակագույն ճառագայթները, բացի այդ, դրանց ուժգնությունը 10-15 անգամ ավելին է` ցերեկային արևի համեմատ»: Ու թեև որոշ սրահներ շարունակում են պնդել ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության մասին, մի՛ խաբվիր: Այդ ճառագայթները վնասում են կերատինոցիտ կոչվող մաշկային բջիջները, ինչը, մասնագետների պնդմամբ, տանում է չարորակ գոյացությունների:

5. Արևը կարող է վնասել ամենաանսպասելի պահերին

Բացօթյա սրճարանում: Նույնիսկ եթե սեղանիկը պաշտպանված է ծածկով, ուլտրամանուշակագույն ճառագայթները շարունակում են թափանցել անգամ ծածկի կտորից ներս:
Երբ դու կրում ես երկար զգեստ: Կտորի SPF-ը մոտ 15 է: Դա, իհարկե, վատ չէ, սակայն, ողջ օրն արևի տակ անցկացնելու համար բավարար չէ:

Ամպամած կամ մառախլապատ օրերին: Ամպերը չեն կարող արգելափակել բոլոր ուլտրամանուշակագույն ճառագայթները, ուստի քո մաշկը վտանգված է գրեթե նույնքան, որքան արևոտ օրերին: Ու քանի որ ամպամած օրերին հավանաբար արևային ակնոց չես կրում, վտանգում ես նաև աչքերդ:

6. Պաշտպանվիր սննդի միջոցով

Իհարկե, սնունդն արևապաշտպան միջոցներին փոխարինել չի կարող, սակայն, ինչպես ցույց են տալիս վերջին ուսումնասիրությունները, կան մթերքներ, որոնք օգնում են նվազեցնել արևի վտանգավոր ազդեցությունը:

Մուգ շոկոլադ

Այն պարունակում է ֆլավոնոիդ կոչվող հակաօքսիդանտ, որը կրճատում է մաշկի կլանած ուլտրամանուշակագույն ճառագայթների քանակը:
Անհրաժեշտ չափաբաժինն օրվա ընթացքում` մոտ 100 գր շոկոլադե սալիկ կամ մեկ գդալ ֆլավոնոիդով հարուստ կակաոյի փոշի՝ կաթի հետ:

Լոլիկ

Լիկոպեն կոչվող հակաօքսիդանտը ևս կրճատում է կլանված ճառագայթների տոկոսը, հատկապես` լոլիկը եփված վիճակում ուտելու դեպքում:
Անհրաժեշտ չափաբաժինն օրվա ընթացքում` լոլիկով սոուսի մեկ փոքր բաժակ` սպագետիի կամ պիցցայի համադրությամբ:

Սուրճ

Այս ըմպելիքի սիրահար կանայք ավելի քիչ են վտանգված բազալ-բջջային կարցինոմայով հիվանդանալու` համեմատած սուրճ առհասարակ չգործածող կանանց հետ: Հարվարդի բժշկական դպրոցի հետազոտությունները երևան են հանել ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության դեմ պայքարում կոֆեինի պաշտպանիչ հատկությունները:
Անհրաժեշտ չափաբաժինն օրվա ընթացքում` երեք գավաթ:

7. Թռիչքների ազդեցությունը

Ինքնաթիռում գտնված ժամանակ դու, բնականաբար, շատ ավելի մոտ ես արևին: «Դա նշանակում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունն օդանավի պատուհանից ներս շատ ավելի ուժգին է և վտանգավոր»,- նշում է գիտությունների դոկտոր Էլեն Մուրմուրը: Նվազեցրու ճառագայթների ազդեցությունը՝ երկարաթև հագուստ կրելով և ինքնաթիռ նստելուց առաջ մաշկդ արևապաշտպան քսուքով պատելով: Դա առավել կարևոր է, եթե նստելատեղդ պատուհանի մոտ է:

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference