3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ երեք տարեկան աղջիկը մահացել է այն բանից հետո, երբ նրա գլուխը խրվել է խաղալիք խոհանոցի կահույքի մեջ։ Դեպքի մասին հայտնում է ABC News-ը։
Նշվում է, որ դեպքի պահին երեխան և նրա եղբայրը գտնվում էին դայակի ընտանիքի տանը։ Նրանց հսկում էր դայակի ամուսինը, որը, ըստ ոստիկանության նախնական տվյալների, այդ ընթացքում եղել է տան երկրորդ հարկում, մինչ երեխաները խաղում էին առաջին հարկում։
Աղջկա եղբայրը պատմել է, որ խաղալիքները ընկել էին խաղալիք խոհանոցի կահույքի ներսը։ Փոքրիկը փորձել է դրանք դուրս բերել, սակայն գլուխը խրվել է կառուցվածքի մեջ, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը։
Տղամարդը երեխային հայտնաբերելուց հետո ազատել է նրան, անմիջապես սկսել է առաջին օգնություն ցուցաբերել և շտապօգնություն կանչել։ Աղջիկը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Դեպքի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է։ Այս պահին իրավապահները որևէ մեկի նկատմամբ մեղադրանք չեն առաջադրել։
Հետևեք մեզ՝ այստեղ



