Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան
BLOGԵս այնքան էլ չեմ տեսնում, որ ժողովուրդն է պահանջում այս կամ այն ուղղությունը։ Ավելի շատ տեսնում եմ, որ դա ցանկանում են էլիտաները, հատկապես՝ փող և ազդեցություն ունեցող մարդիկ։
Նրանք չեն բացատրում ժողովրդին, թե իրենց առաջարկած ճանապարհը ինչ է տալու հասարակ մարդուն։ Չեն ասում՝ ինչով է լավ, ինչով է վատ, ինչ վտանգներ ունի և ով է վճարելու դրա գինը։
Հասարակ մարդիկ նայում են հարուստներին ու ազդեցիկներին և մտածում․ եթե նրանք ուզում են գնալ այդ ճանապարհով, ուրեմն երևի այնտեղ լավ է։ Բայց այն, ինչ լավ է հարուստ մարդու համար, պարտադիր չէ լավ լինի սովորական քաղաքացու համար։
Էլիտաները կարող են իրենց փողն ու հնարավորությունները վերցնել և ցանկացած տեղում հարմար ապրել։ Իսկ սովորական մարդու համար նույն ճանապարհը կարող է շատ ավելի ծանր լինել։
Դրա համար ժողովրդին պետք է ոչ թե գեղեցիկ խոսքեր ասել, այլ ամբողջ ճշմարտությունը բացատրել։ Ի՞նչ է շահելու, ի՞նչ է կորցնելու և ինչպիսի՞ պայմաններում է հայտնվելու։
Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



