Թրամփ․ Իրանի հարցով ընդունելի է միայն համաձայնությունը կամ Թեհրանի լիակատար կապիտուլյացիան
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հարցով իրեն կբավարարի կա՛մ համաձայնության ձեռքբերումը, կա՛մ Թեհրանի «լիակատար կապիտուլյացիան»։
«Ոչինչ չի հասնի Իրան, եթե մենք դա չցանկանանք, և ոչինչ չի անցնի, եթե համաձայնություն ձեռք չբերվի կամ չլինի լիակատար կապիտուլյացիա», — գրել է ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցություններ են վարում, նույնիսկ եթե Իրանը հրապարակայնորեն հերքում է այդ փաստը։
«Նրանք հանդիպում են խնդրում, ոմանց խոսքով՝ «աղաչում» են, բանակցություններն արդեն սկսվել են, և մոտ ապագայում նախատեսվում է դրանց շարունակությունը։ Միևնույն ժամանակ նրանք բացահայտ ու հպարտ հայտարարում են, թե խորհրդակցություններ չեն անցկացնում, ոչինչ չեն քննարկում և միայն շփվում են Օմանի հետ», — գրել է Թրամփը Truth Social սոցիալական հարթակում։
Նա նաև պնդել է, որ Հորմուզի նեղուցն ամբողջությամբ վերահսկվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից և կրկին ընդգծել, որ Իրանը չպետք է ձեռք բերի միջուկային զենք։
Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը համաձայնության են հասել Հորմուզի նեղուցի հարցում, և այժմ ակնկալում է նաև համաձայնագիր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։
Հետևեք մեզ՝ այստեղ



