Yerevan, 11.October.2026,
00
:
00
BREAKING


10 սխալ, որ պետք է դադարել անել` կյանքում ափսոսանքներից խուսափելու համար

LIFE

Blog.1in.am-ը գրում է.

Ափսոսանքներից ամբողջովին խուսափելը դժվար է կյանքում, սակայն կարևոր է դրանցից  ժամանակին դաս քաղելն ու կյանքն իրականում ապրելը: Ահա այն մի քանի սխալները, որոնք պետք է դադարել թույլ տալ` ապագայում սխալներից խուսափելու  hամար:

Մարդը ծեր չէ, քանի դեռ նրա ափսոսանքները չեն փոխարինել նրա երազանքներին: Ջոն Բերիմոր

1

 1  Ուրիշի երազանքին հետևելը

Չիրականացված երազանքների ցավը շատ ավելի ուժեղ է քան հիասթափության ցավը: Քսան, երեսուն կամ քառասուն տարի այս պահից հետո շատ ավել քիչ հավանական է, որ հիասթափված լինես նրա համար, որ չես հետևել կարիերայի այն ուղղուն, որն ընտրել են ծնողներդ, սակայն դու կափսոսաս, որ չես հետևել քո կյանքի իրական կրքերին ու իրականացրել այն, ինչ իրականում ինքդ ես ցանկացել:
Ինքդ քեզ լավություն արա ու դադարիր ապրել ուրիշերի երազանքները: Ապրիր քո սեփական կյանքը: Ի վերջո սա քո կյանքն է, այդպես չէ՞:

 2  Սիրելի մարդկանց թերագնահատելը

Քո երեխաներն ընշդմիշտ երեխաներչեն մնա: Եթե դու չօգտագործես այս ժամանակը քանի դեռ նրանք դեռահաս են շուտով դու այն կկորցնես երբ նրանք արդեն հասուն լինեն և երեխաներիդ հետ լինելմու հնարավորությունն ընդմիշտ կկորցնես: Քո ծնողները նույնպես հավերժ չեն ապրի: Դու քեզ հետո երբեք չես ների որ չես ասել ու ցույց չես տվել նրանց թե որքան թանկ են քեզ համար, երբ նրանք այլևս չլիննեն:  Ժամանակ անցկացու և իսկապես շփվիր նրանց հետ ում սիրում ես:

 3  Մեկ այլ մարդ ձևանալը

Հասարակությունը մեզնից ամեն ինչ սպասում է որոշակի ձևով անել: Եվ չնայած հեշտ է  հասարակության ճնշումներին չդիմանալը, սակայն երբեք մի փոոխվիր միայն նրա համար, որ մարդիկ սիրեն քեզ: Մի ապրիր կյանքդ ձևացնելով քեզ այն մարդը, ով չես, միայն այն բանի համար, որ ընդունված լինես: Եղիր նա, ով կաս: Ամենաոգեշնչող մարդիկ, ումով կարելի է հիանալ, այն մարդիկ են, ովքեր հավատարիմ են մնում իրենք իրենց: Երբ  դու դու ես, հարմարավետ ես զգում ինքդ քո մաշկի մեջ: Դու դեպի քեզ  ես ձգում քեզ նման մտածող մարդկանց, ովքեր սիրում են քեզ նրա համար, ով կաս և ովքեր քեզ կօգնեն ապրել ամենագոհացուցիչ կյանքը, որ կարող ես:

 4  Բոլոր կամուրջներն այրելը

Ինչպես հին ասացվածքն է ասում. «բարի եղիր բոլոր այն մարդկանց նկատմամբ, որ կհանդիպես բարձրանալիս, որովհետև դու կարող ես նրանց կարիքն ունենալ, իջնելիս»: Կարող է քեզ դուր չգալ այս միտքը, սակայն կյանքը վերելքներով ու վայրէջքներով մի ճամփորդություն է: Այսօր դու կարող ես հաջողության ալիքները բռնել անձնական ու մասնագիտական կյանքում, սակայն ով գիտի, թե ինչ է պահված վաղվա համար:  Մի այրիր անցյալի այն կամուրջները, որոնք օգնել են քեզ հասնել այնտեղ, որտեղ այժմ կաս, այդ թվում հին ընկերություններն ու ծանոթությունները: Դու կարող ես նրանց կարիքն ունենալ ապագայում:

 5  Ամեն անգամ ստելը

Շատ մարդիկ այնքան հեշտությամբ են խաբում, որ դա դառնում է նրանց երկրորդ բնույթը: Այն ինչ այս մարդիկ չեն գիտակցում, մինչև որ արդեն ուշ չի լինում, որ ստերը հարաբերություններ ու ընտանիքներ են կործանում, ու հաճախ` վերջնականապես:  Իրական հարաբերությունները չեն կարող երկար տևել, եթե դրանք ստերի վրա են հիմնվաած: Ստիր ու հետագայում կափսոսաս բոլոր այդ ստերիդ համար: Ճմարտությունն ասա ու երբեք կյանքում քեզ ծանրացած չես զգա ափսոսանքներով:

4

 6  Պահն ապրելը մոռանալը

Կյանքը հոսում է: Մի թաղվիր ժամանակակից կյանքի խելահեղ շտապողականության մեջ, ու մի մոռացիր վայելել այն փոքրիկ պահերը, որոնք կյանքը արժանի են դարձնում ապրել:  Դադարիր այդքան շատ աշխատել ու սովորիր գնահատել այն ամենն ինչ շրջապատում է քեզ և նրանց ովքեր կողքիդ են հիմա: Չկա ավելի վատ բան, քան հասնելը նպատակներին ու հայտնաբերելը, որ դու չգիտես, թե ինչպես ես հասել այդտեղ:

 7  Իրական սիրուց հրաժարվելը

Սիրո համար շատերն են ափսոսանք ապրում կյանքում: Շատ անգամեր մարդիկ մերժում են իրական սերը, որովհետև վախենում են դրանից, չեն գիտակցում դա, կամ էլ չափազանց զբաղված են այլ բաների հետևից գնալով: Ինքդ քեզ մերժելով սիրելու ու սիրված լինելու հնարավորությունից` դու զրկում ես այն միակ իրական բանից, որը կյանքը արժանի է դարձում ապրելու համար:
Բոլորից ընդունիր մաքուր սերն ու ինքդ այն առատաձեռնորեն տուր:  Եթե այնքան բախտավոր լինես, որ իրական ռոմանտիկ սեր գտնես, գնահատիր այն ու ջերմեռանդորեն պաշտպանիր, որքան որ կարող ես: Մենք մեր սիրո մասին սկսում ենք մտածել միայն  տասնամյակներ հետո: Թույլ մի տուր, որ սրա համար կյանքում երբևէ զղջաս:

 8  Մյուսներին երջանկությունից զրկելը

Լավություն արա բոլորին ու երջանկություն տարածիր: Այն արժևորում է սեփական կյանքդ ու մյուսներին իսկապես երախտապարտ դարձնում: Երբ դու արդեն բավակնին մեծ լինես ու հետ նայես, ժպիտով կհիշես բոլոր այն դեպքերը, երբ ինչ-որ մեկին օգնել ու երջանկացրել ես և կամ ոգեշնչել իր լավագույնը լինել: Կյանքի վերջում կարևոր չէ այն գումարը, կամ նյութական սեփականությունները, որ կուտակել ես, այլ թե քանի կյանքերի ես կարողացել «դիպչել»:

 9  Քեզ ու մյուսներին չպաշտպանելը

Աշխարհում չափազանց շատ է անարդարությունը: Այս անարդարությունը շարունակվում է, որովհետև չկան բավարար այնպիսի մարդիկ, որոնք կպաշտպանեն արդարն ու ճմարիտը: Երբեք պասիվ մի կանգնիր ու նայիր թե ինչպես է անարդարությունը տեղի ունենում աչքիդ առջև: Քաջությամբ պաշտպանիր մյուսներին ու ինքդ քեզ:  Ավելի լավ է մեռնել արժեքավոր մի բանի համար, քան ապրել անիմաստ:  Երբ դու ծերանաս, հպարտությամբ կհիշես բոլոր այն պահերը, որ օգտագործել ես աշխարհն ավելի լավ վայր դարձնելու համար և ոչ թե պասիվ նստել ու հետևել, թե ինչպես անարդարությունները կշարունակվեն պատահել շուրջդ:

 10  Սեփական առողջությունն ու բարեկեցությունն անտեսելը

Քո առողջությունը քո կյանքն է: Երբեք մի անտեսիր այն: Հոգ տար ինքդ քո մասին: Ճիշտ սնվիր ու մարմնամարզությամբ զբաղվիր: Մի եղիր այն մարդկանց նման, ովքեր իենց առողջության մասին են մտածում միայն երբ հիվանդ են: Եվ հիշի՛ր, դու պետք է նախ հոգ տանես ինքդ քո մասին, որպեսզի կարողանաս հոգ  տանել նաև մյուսների մասին:

“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri