Բորիս Նավասարդյանն առաջարկում է պատժել լրագրողներին վիրավորող պաշտոնյաներին
POLITICSԵրեկ պատգամավոր Մհեր Սեդրակյանի և լրագրողների մասնակցությամբ տհաճ միջադեպ է տեղի ունեցել Ազգային ժողովում: Սեդրակյանը, տեսնելով Սամվել Ալեքսանյանից հարցազրույց վերցնող լրագրողներին, ոչ կոռեկտ արտահայտություններ է հնչեցրել նրանց հասցեին: Մեր գործընկերներից մեկը պահանջեց չվիրավորել լրագրողներին, պատգամավորն էլ նրան կանչեց առանձնասենյակ՝ պարզաբանման: Ներկա լրագրողները պնդեցին, որ խոսակցությունը տեղի ունենա բոլորի ներկայությամբ, սակայն պատգամավորն արհամարհական հայացք նետեց՝ ասելով, որ ինքը միայն նորմալ լրագրողների հետ է խոսում:
Past.am-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մեկնաբանել է տեղի ունեցածը: Պարոն Նավասարդյանի կարծիքով՝ շատ բան կախված է հենց լրագրողներից, նրանք պետք է բողոք արտահայտեն թե՛ իրենց վիրավորած պատգամավորների հանդեպ, թե՛ բարձրագույն իշխանությունների, որոնք չեն զսպում ենթականերին: «Ո՛չ Մհեր Սեդրակյանի համար է դա առաջին դեպքը, ո՛չ այլ պատգամավորների և պաշտոնյաների: Մենք հիշում ենք՝ ինչ է տեղի ունեցել հունվարի 28-ին: Լրագրողները, կարծում եմ, պետք է հրաժարվեն պետական մարմինների հրավերներից և միջոցառումներից , եթե չեն ձեռնարկվում այդ ավանդույթը վերացնելու համար միջոցներ: Այսինքն՝ պետք է արժանապատվություն և պինդ վարքագիծ ցուցաբերեն» ,- տեսակետ հնչեցրեց Բ.Նավասարդյանը:
Անդրադառնալով իրավական մեխանիզմներին՝ Երևանի մամուլի ակումբի նախագահն ասաց, որ, բնականաբար, պետք է դիմել դատական ատյաններին և ԱԺ էթիկայի հանձնաժողով: Դա, ըստ Պարոն Նավասարդյանի, ոչ միշտ է, որ արդյունք է տալիս, բայց, այնուամենայնիվ, դիմել պետք է:
«Այդ ամենը քիչ կլինի: Կրկնում եմ՝ պաշտոնյաների նկատմամբ համարժեք վերաբերմունք է անհրաժեշտ: Պետք է չմասնակցել պաշտոնական միջոցառումներին և չլուսաբանել դրանք: Գուցե դա որևէ կերպ կազդի»,- նշեց մեր զրուցակիցը:
Լևոն Փանոսյան
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



