Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա են
SOCIETYԵրեկ Seaside Startup Summit-ի էներգետիկ միջավայրում անցկացվեց Mining Innovation Summit-ը՝ Հայաստանում հանքարդյունաբերության, տեխնոլոգիաների և նորարարությունների համադրմանն ուղղված առաջին և ամենամասշտաբային հարթակը։
Մի վայրում հավաքվել էին ոլորտների առաջատար ներկայացուցիչները՝ կիսվելու փորձով, նոր գաղափարներով ու լուծումներով, գտնելու համագործակցության նոր եզրեր և ձևավորելու երկխոսություն, որը կարող է վերածվել իրական նախագծերի։
Ժամանակակից հանքարդյունաբերությունը վաղուց միայն արդյունահանման մասին չէ։ Այն թվայնացման, ավտոմատացման, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների խոշոր պատվիրատու ու ակտիվ սպառող է։
Միևնույն ժամանակ, Mining Innovation Summit-ը ցույց տվեց նաև հակառակ ուղղությամբ հնարավորությունը․ հանքարդյունաբերությունը կարող է դառնալ ոչ միայն տեխնոլոգիաների սպառող, այլև բարձր տեխնոլոգիական լուծումների ու նորարարությունների զարգացման կարևոր գործընկեր և պատվիրատու։
Այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց՝ երբ ավանդական ոլորտների փորձն ու նորարարական տեխնոլոգիաները միավորվում են, ստեղծվում են նոր հնարավորություններ՝ ավելի արդյունավետ, մրցունակ և կայուն տնտեսության համար։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum
5
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner



