«Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին
POLITICSԱռավոտյան իրավապահները խուզարկություն են իրականացրել «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատանը։
«Ուժեղ Հայաստանի» ցուցակով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանն «Ազատությանը» հայտնեց, որ խուզարկություններն ավարտվել են, իրավապահները հեռացել են: Ըստ նրա՝ Նարեկ Կարապետյանի առանձնատնից ոչինչ չեն առգրավել:
Նարեկ Կարապետյանն էլ նշեց․ «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»։ Նա նաև անդրադարձավ երեկ Փաշինյան՝ ՀԷՑ-ի մասին արտահայտությանը, իբր թե անազնիվ մրցույթների միջոցով միլիարդներ է խլվել ժողովրդից։
«Այսօր ՀԷՑ-ում շատ հավելագրումներ կան, եթե իր իմացությամբ ա, ուրեմն էդ հավելագրած գումարը գնում ա իրա տուն»,- ասել է Նարեկ Կարապետյանը։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



