Մահվան ելքով վրաերթ Երևան-Սևան ճանապարհին. վարորդը դիմել է փախուստի
SOCIETYՀուլիսի 12-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սևան-Երևան ճանապարհին՝ ՃՈ հենակետից 10 կմ դեպի Երևան, տղամարդու են վրաերթի ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևան-Սևան ճանապարհի 43-րդ կմ-ին, Երևան ընթանալիս, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 40-45 տարեկան տղամարդու և դեպքի վայրից դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածի դիակը հայտնաբերվել է ճամփեզրի երկաթյա արգելապատնեշի տակ:
Ձեռնարկվում են միջոցառումներ դիակի ինքնությունը պարզելու և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կոտայքի մարզի քննչական վարչությունում կատարվում է նախաքննություն:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat
4
Khachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankc
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



