Սիրիական ընդդիմությունը համաձայնել է հրադադար կնքել
INTERNATIONAL NEWSՍիրիական ընդդիմությունը համաձայնել է դադարեցնել կրակը մի քանի շաբաթով, եթե Ռուսաստանը դադարեցնի ավիահարվածները Սիրիայի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով Ժնևում խաղաղ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրին:
Վերջինս նշել է, որ հրադադարին կհետևեն բոլոր կողմերը, սակայն այն չի վերաբերի «Իսլամական պետությանը»: Բացի այդ, պայմանավորվածությունը ենթադրում է պաշարման դադարեցում, բանտարկյալների ազատ արձակում և հումանիտար օգնության համար ճանապարհի բացում Սիրիայի ողջ տարածքում:
Դիվանագիտական աղբյուրներից ևս մեկը հաղորդել է, որ Ժնևում ռուս և ամերիկացի փորձագետների հանդիպմանը Սիրիայում հրադադարի մասին փաստաթուղթ է մշակվում:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



