Ահա, թե ինչին են ուշադրություն դարձնում տղամարդիկ կանանց հետ ծանոթանալիս
LIFEBlog.1in.am-ը գրում է.
Պարզվել է՝ առաջինը, ինչին ուշադրություն է դարձնում տղամարդը կնոջ հետ ծանոթանալիս, նրա ատամներն են:
Համենայն դեպս, այդպես են վստահեցնում ամերիկացի հետազոտողները։ Նրանք հարցում են անցկացրել մի քանի հարյուր տղամարդկանց շրջանում և պարզել նրանց նախասիրությունները։
Ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները, որն անցկացրել է Match.com-ը, հարցված տղամարդկանց 58%-ն առաջին ծանոթության ժամանակ նախևառաջ ուշադրություն է դարձնում կնոջ ժպիտին և, բնականաբար, ատամնաշարին։
Հետազոտության վրա աշխատանքն այնքան մանրամասն է ընթացել, որ նախագծի հեղինակները ստիպված են եղել դրա արդյունքները մշակել 3 տարի։ Նրանց խոսքով՝ իրենք էլ չէին սպասում նման արդյունք։
Երկրորդ տեղում են մազերը։ Հարցվածների 51%-ը կարծում է, որ կնոջ սանրվածքը կարևոր դեր է խաղում առաջին տպավորություն գործելու հարցում։ Ծանոթության համար կարևորագույն գործոնների եռյակը եզրափակում է ոճը և հագուստի որակը, որը կրում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչները։



