Թրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Իրանի դեմ պատերազմում իրավիճակի զարգացման երեք տարբերակ։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The New York Times թերթին։
Թերթի տվյալներով՝ դրանք են՝ ռազմական էսկալացիան, տնտեսական բռնճնումները Իրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման միջոցով, պատերազմում Միացյալ Նահանգների հաղթանակի հայտարարումը և հակամարտությունից դուրս գալը։
«Տարբերակներից յուրաքանչյուրը վերջին շաբաթներին քննարկվել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթի, ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Դեն Քեյնի, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումների ժամանակ», - հստակեցրել է թերթը։
The New York Times-ը նշում է, որ հակամարտության հինգ ամիսների ընթացքում ԱՄՆ-ն այդպես էլ չի կարողացել հասնել իր նպատակներին, այդ թվում՝ ճնշող ռազմական ուժի կիրառման միջոցով Իրանի կառավարության փոփոխությանը։
Հետևեք մեզ՝ այստեղ



