Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան
POLITICSԲաքվի բանտերից հղվող հայ ռազմագերիների ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը։ Այս մասին գրել է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ի հեճուկս հայաստանյան իշխանության, որի համար մարդը գրոշի արժեք չունի, ադրբեջանական դժոխքում՝ չափազանց ծանր պայմաններում գտնվող հայերը ապրում և պաշտպանում են հայոց համազգային գաղափարներն ու շահերը։
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, իսկ նրանց ազատությունը օրակարգային չէ, խաղաղությունը բացառված է. դա ոչ թե ինչ-որ մեկի ցանկությունն է, այլ իրավիճակի տրամաբանական եզրահանգումը»,-գրել է նա։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity
4
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
5
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield



