ՃՏՊ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին
SOCIETYՓետրվարի 20-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 23-րդ կմ-ում՝ Տեղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն ուղղել են «ՎԱԶ-2106» մակնիշի 26 LՍ 947 պետհամարանիշով (վարորդ Հ. Շ.) ավտոմեքենան (3 ուղևոր) և դուրս բերել արգելափակումից.տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները վերադարձի ճանապարհին՝ Գորիս - Ստեփանակերտ մոտ 22-րդ կմ-ում, նկատել են մեկ այլ ՃՏՊ. պարզվել է, որ բախվել են «ԿամԱԶ» մակնիշի 43ՕՕ914 պ/հ (վարորդ Վ. Կ.) և մեկ այլ բեռնատար (տվյալները չի հաջողվել պարզել), ինչի հետևանքով ձևախախտվել է առջևի պաշտպանիչ թիթեղը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն օգնել են ուղղել «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարի առջևի պաշտպանիչ կողային թիթեղը և ավտոմեքենան շարունակել է ընթացքը:



