Իմունաթերապիա` ընդդեմ քաղցկեղի
LIFEBarometer.am-ը գրվում է.
Բժշկությունը տեղում չի դոփում և Վաշինգտոնում կայացած վերջին հետազոտությունները, որոնք հրապարակվել են սույն թվականի փետրվարի 14-ին, ապացուցում են, որ վերջերս մշակված իմունաթերապիան կարող է նպաստել բուժմանը:
Փորձարկմանը մասնակցել են լիմֆոբլաստային լեյկոզով, խրոնիկական լիմֆոբլաստային լեյկոզով հիվանդներ, որոնք գտնվում էին իրենց հիվանդության 3-4-րդ մակարդակում:
Հիվանդների արյունից առանձնարցել էին Т-լիմֆոցիտները և ԴՆԹ-ում փոխարենը տեղադրել են հակագենային ռեցեպտորի գեն: Այս ռեցեպտորը պարունակում է սպիտակուցի ազդանշանային դոմեն, որն անհրաժեշտ է Т-լիմֆոցիտի գոյության համար:
Նոր բջիջները հնարավորություն են տալիս հիվանդներին արդեն 21 օր հետո փոփոխություն զգալ: Արդեն մի քանի շաբաթ անց, 29-ից 27 հիվանդների մոտ քաղցկեղային բջիջները վերացել են:



