Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»
SOCIETY«Փաստ» օրաթերթը գրում է.
Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի և հարակից Գյուլագարակ, Կուրթան ու Գարգառ բնակավայրերի բնակիչների կողմից բարձրացված՝ գյուղտեխնիկայի սուր պակասի խնդիրն արդեն իրական լուծում է ստացել։
Որոշ ժամանակ առաջ տեղի ունեցած հանդիպումների ընթացքում գյուղացիները դժգոհել էին անհրաժեշտ տեխնիկայի բացակայությունից, ինչը լուրջ խոչընդոտ էր հանդիսանում ցանքսի և բերքահավաքի աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար։
Բարձրացված հարցին ընդառաջ՝ «Ուժեղ Հայաստանն» ո ւ Սամվել Կարապետյանը իրականացրել են աջակցության ծրագիր, որի շրջանակներում ուսումնասիրվել է տեղական շուկան, և, հաշվի առնելով Լոռվա մարզի լեռնային ռել իեֆն ու կլիմայական առանձնահատկությունները, տարածաշրջան է ներմուծվել «Gomselmash G55» մոդելի ժամանակակից հացահատիկահավաք կոմբայն։
Նորագույն տեխնիկայի ներդրումը թույլ կտա արմատապես փոխել իրավիճակը գյուղատնտեսության ոլորտում։ Եթե նախկինում շահագործվող հին կոմբայնների պատճառով հնձի ժամանակ հացահատիկի կորուստը հասնում էր 20 տոկոսի և ավելիի, ապա ժամանակակից սարքավորման շնորհիվ կորուստը կհասցվի նվազագույնի՝ կազմելով ընդամենը 1-ից 3 տոկոս։ Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչ նշանակություն ունի գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց համար:
Բացի այդ, էապես կկրճատվեն ֆերմերների ֆինանսական ծախսերը։ Մինչ այժմ գյուղացիական տնտեսությունները ստիպված էին լինում այլ մարզերից տեխնիկա վարձակալել՝ մեկ հեկտարի քաղի համար վճարելով 25000-ից 30000 դրամ, մինչդեռ նոր մոդելով աշխատելիս բնակիչները վճարելու են միայն վառելիքի և վարորդի աշխատանքի համար, ինչը քաղի ծախսը կնվազեցնի ավելի քան երկու անգամ՝ հասցնելով մինչև 15000 դրամի։
Բերքի կորստի կրճատումն ու կատարվող ծախսերի նվազեցումը թույլ կտան էապես իջեցնել տեղական հացահատիկի ինքնարժեքը՝ Լոռու մարզի ֆերմերների համար ապահովելով բարձր մրցունակություն և երաշ խավորելով արագ ու անկորուստ բերքահավաք։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



