Կինը մեղադրվում է իր 18-ամյա դստերը սպանելու մեջ
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Past.am-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում 59-ամյա Մերի Մեյվիս Քրաբթրիին նոր մեղադրանք է առաջադրվել՝ այս անգամ նրա 18-ամյա դստեր մահվան գործով։
Քրաբթրին ավելի վաղ դատարանի կողմից արդարացվել էր իր 26-ամյա որդու՝ Ջոնաթանի մահվան գործով։ Տղամարդուն 2017 թվականին հայտնաբերել էին իր տանը մահացած, իսկ մեղադրող կողմը պնդում էր, որ մայրը կարող էր թունավոր նյութեր ավելացնել նրա խմիչքին և հետագայում փորձել ստանալ կյանքի ապահովագրության փոխհատուցում։ Սակայն ատենակալները նրան մեղավոր չէին ճանաչել։
Այժմ իրավապահները վերադառնում են ընտանիքի ավելի վաղ տեղի ունեցած ողբերգությանը։ Քննությունը վերաբերում է 2012 թվականի սեպտեմբերին մահացած 18-ամյա Էրինին, որին հայտնաբերել էին ընտանեկան տանը։ Դեպքի պահին ընտանիքի մյուս անդամները, ըստ քննության տվյալների, տանը չեն եղել։
Հաղորդվում է, որ դստեր մահվան գործով նոր մեղադրանքի մասին տեղեկությունը չի ներկայացվել ատենակալներին որդու դատավարության ընթացքում։ Բացի այդ, կնոջ դեմ առաջադրվել են նաև ֆինանսական խարդախության հետ կապված առանձին մեղադրանքներ։
Գործի քննությունը շարունակվում է, և դատարանը դեռ չի հրապարակել վերջնական որոշում նոր մեղադրանքների վերաբերյալ։
Հետևեք մեզ՝ այստեղ



