Yerevan, 22.October.2026,
00
:
00
BREAKING


Ֆասթ Բանկի ամենամեծ ներուժը տեխնոլոգիական մտածողությունն է․ ֆինանսական տնօրեն Գոհար Հարությունյան

SOCIETY

Ֆինանսաբանկային համակարգն այսօր գործում է ամեն օր այլակերպվող տնտեսական միջավայրում. տեխնոլոգիական զարգացում, հաճախորդների փոփոխվող վարքագիծ, շուկայի նոր պահանջներ և անկայուն աշխարհաքաղաքական իրադրություն։ Ի՞նչ ռազմավարությամբ է առաջնորդվում Ֆասթ Բանկն ու ինչպե՞ս է արձագանքում նոր մարտահրավերներին. այս մասին այսօր կզրուցենք Ֆասթ Բանկի ֆինանսական տնօրեն, տնօրինության անդամ Գոհար Հարությունյանի հետ։

-Տիկի՛ն Հարությունյան, ողջույն, Ֆասթ Բանկը վերջին տարիներին արագ աճ է գրանցել։ Որո՞նք են այդ աճի հիմնական գործոնները։

-Իրականում Բանկը մեկ լավ գաղափարով կամ որոշմամբ չի աճում, դրանք հարյուրավոր փոքր, բայց  ճիշտ որոշումների արդյունք են, որ մենք ամենօրյա կտրվածքով կայացնում ենք։ Միայն ճիշտ ռազմավարությունը բավարար չէ, պետք է նաև ճիշտ մտածողություն, թիմ, մշակույթ, տեխնոլոգիաներ։ Իմ կարծիքով` մեր ամենամեծ ուժը դա մեր մտածողության մեջ է, ոչ թե սովորական մտածողություն, այլ տեխնոլոգիական մտածողություն։ Ես երկար ժամանակ աշխատել եմ ավանդական բանկերում և տեսել եմ, որ ծրագրավորողները և բիզնեսի մարդիկ տարբեր ֆրոնտներում աշխատող մարդիկ են, իսկ մեր բանկում իրենք միասին են որոշում կայացնում, միասին են աշխատում։ Երբեմն նույնիսկ կատակում եմ, թե ես ավելի շատ ինձ IT (ՏՏ) ընկերությունում եմ պատկերացնում։

Ամենաուժեղ մեր կետը դա մեր սեփական ծրագրային լուծումն է, հենց ինքներս ենք զարգացնում մեր քոր բենքինգը (core banking) և դա մեզ ճկունություն է տալիս արագության առումով, մենք արտաքին ծրագրավորման ընկերություններից կախված չենք: Անընդհատ կարողանում ենք զարգացնել մեր լուծումները և դա մեր մրցակցային մեծ առավելություններից է։

Ֆասթ Բանկում երևի ամենամեծ բացահայտումը դա երիտասարդ մտածողությունն էր,  մանավանդ սքրամը (scrum)՝ փոքր քայլերով առաջ գնալ, արագ փորձարկել, չվախենալ եթե ինչ -որ թերություններ կան, կատարյալ չեն, ու անընդհատ կատարելագործվել։ Դա է մեր մտածողությունը, ու Ֆասթ Բանկի համար դա շատ կարևոր գործոններից մեկն է։ Եթե սպասես, որ կատարյալ լուծում կգտնես, հաստատ հետ կմնաս շուկայից։

2025 թվականը մեզ համար շատ կարևոր, բեկումնային տարի էր, մեր ակտիվներն աճեցին ավելի քան 50%-ով ու հատել են արդեն 1 միլիարդ դոլարը։ Դա իհարկե հրաշալի արդյունք է, բայց նաև պատասխանատվություն է։ Ինչքան մեծանում է մեր բանկը, այնքան մարդկանց վստահությունն է ավելանում, այնքան մեր պատասխանատվությունն է մեծանում, և պետք է պատասխանատվությունն արդարացնենք։ Դա մենք դիտարկում ենք որպես ավելի շատ պարտավորություն, ոչ թե ձեռքբերում։ Հենց սա էր մեր «կախարդական» բանաձևը, որ սկզբում ասացի, դա մեր մտածողությունն է, առողջ աճի նկատմամբ մեր մոտեցումները, մեկ թիմում ծրագրավորողների հետ աշխատելու մեր մշակույթը, տեխնոլոգիաների, AI (ԱԲ)-ի հետ աշխատելու մեր ունակությունները և սեփական տեխնոլոգիական ճկունությունը, ինչպես նաև թիմն ու մեր հաճախորդների մեծ վստահությունը, որ ավելի ու ավելի մեծանում է։ 

-Տիկի՛ն Հարությունյան, ֆինանսական տնօրեն լինելուց զատ, Դուք հանդես եք գալիս որպես ֆինանսական ուղղվածություն ունեցող ընկերությունների Group CFO։ Ի՞նչ է փոխվել այդ մոդելի ներդրմամբ։ 

-Եթե անկեղծ լինեմ, ես դա նոր դեր չեմ դիտարկում։ Ես աշխատում եմ ֆինանսական ընկերությունների խմբում, որոնք գործունեություն են ծավալում ոչ միայն Հայաստանում, այլև Միացյալ Թագավորությունում, Մալթայում, Հնդկաստանում, շուտով` Ռումինիայում։ Իհարկե յուրաքանչյուր երկիր ունի իր բիզնես մշակույթը, իր հարկային պահանջները, բայց ֆինանսական կառավարման սկզբունքները, կարծում ենք, սահմաններ չեն ճանաչում։ Դա պատասխանատվությունն է, հաշվետվողականությունն է, ռիսկերի հանդեպ առողջ վերաբերմունքն է, որը չի տարբերվում երկրից կախված։ Դրանք մեր այն արժեքներն են, որոնք մենք փորձում ենք բոլոր ընկերություններում նույն կերպ դնել, ու երբ աշխատում ես տարբեր երկրների թիմերի հետ, տեսնում ես, որ նույն խնդիրը տարբեր երկրներում տարբեր լուծումներ են գտնում։ Եվ հաճախ հենց այդ հինգ երկրների համեմատությունն էլ մեզ նոր լուծման է տանում։ Մենք ոչ թե կենտրոնացման ենք գնում, այլ յուրաքանչյուր ընկերության ինքնությունը, այդ երկրի առանձնահատկությունները պահպանելով, տանում ենք նույն խմբի, նույն պահանջների հովանու ներքո։

-Տիկի՛ն Հարությունյան, կարո՞ղ եք ներկայացնել  Ձեր հոլդինգի ֆինանսական hub-ի գաղափարը, դրա նշանակությունն ու Բանկի դերը։

-Գաղափարը ծնվեց նրանից, որ սկսեցինք մտածել, թե ինչու պետք է պրոֆեսիոնալ մասնագետը  կրկնվող գործառույթների վրա մեծ ժամանակ ծախսի: Եվ դա միայն ֆինանսական գործառույթների մասին չէ, ամբողջ խմբի աջակցող ստորաբաժանումների մասին է՝ ֆինանսներին, HR-ին, IT-ին, գնումներին և մյուս աջակցող գործառույթներին է վերաբերում։ Մեր նպատակն այդ գործառույթները ոչ միայն մեկ կետում կենտրոնացնելն էր, այլև ունակությունները մեկ կետում հավաքագրելն էր։ Օրինակ եթե Հայաստանի թիմն ստեղծել է բյուջետավորման արդյունավետ համակարգ, կամ օրինակ եթե Մալթայի մեր թիմն  ունի ավելի հաջող ծրագրային լուծում, մենք չենք ուզում, որ մյուս երկրներում գործող ընկերությունները  զրոյից սկսեն այդ նույն պրոցեսը։ Մենք ուզում ենք, որ արագ դա հասանելի դառնա ամբողջ խմբի համար։ Եվ հենց դա է մեր հաբի (hub), կենտրոնի ձևավորման հիմնական տեսլականը, որ հաբը դառնա համագործակցության կենտրոն:

-Ֆասթ Բանկի անունը  շատ խոսուն է․ կասե՞ք ինչպես է արտահայտվում «fast»-ը բանկի աշխատանքում, ինչպես նաև մտածողության մեջ։

-«Fast»-ը մեզ համար միայն արագություն չէ, «fast»-ը մեզ համար մտածելակերպ է, ճիշտ և ժամանակին որոշումներ կայացնելու ունակությունն է։ Ֆինանսիստները մի խնդիր ունեն՝ կամ չափազանց երկար ես մտածում ու կորցնում ես պահը, կամ էլ հապճեպ որոշում ես կայացնում ու կորցնում ես պահը։ Մեզ համար «fast»-ը հենց այդ հավասարակշռությունը պահպանելն է՝ արագ հավաքել փաստերը, արագ քննարկել, արագ որոշումներ կայացնել հստակ։ Կարծում եմ՝ ժամանակակից բանկում արագությունը րոպեներով կամ վարկի տրամադրման ժամերով չի չափվում, այլ չափվում է, թե ինչքան արագ  կարող ես սովորել, ինչքան արագ կարող ես փոփոխվել և ինչքան արագ կարող ես հարմարվել իրականությանը։ Մեր համար արագությունը երբեք չի նշանակել հապճեպ լինել, այլ կարևոր է ունենալ այնպիսի թիմ, այնպիսի որոշումների կայացման մշակույթ, որ կարողանանք արագ արձագանքել առանց վստահությունը կամ որակը կորցնելու։ Մեր նպատակն արագ արժեքներ ստեղծելն է, եթե դա մենք կարողանում ենք անել պատասխանատու ձևով, ուրեմն «fast»-ը մեր միայն անունը չի, այլ մեր մշակույթն է, մեր մտածելակերպը։

-Տիկի՛ն Հարությունյան, իսկ կանանց դերակատարությունը Բանկում ինչպե՞ս եք գնահատում։

-Եթե անկեղծ լինեմ՝ տարիների ընթացքում իմ վերաբերմունքը շատ փոխվել է այդ հարցում։ Երբ մի քանի տարի առաջ դուրս էի գալիս նախորդ աշխատավայրից, ինձ հարցրեցին, թե ինչի համար եմ ամենաշատը փոշմանում։ Ես պատասխանեցի, որ միայն փոշմանում եմ, որ իմ ղեկավարության տարիներին տղամարդկանց և կանանց հանդեպ պահանջներս նույնն են եղել, երբեք չի տարբերակվել։ Ու ես իրոք այն ժամանակ մտածում էի, որ պրոֆեսիոնալիզմը սեռ չի ճանաչում,  ու վերաբերմունքն էլ պետք է նույնը լինի բնականաբար։ Բայց այսօր մի քիչ փոխվել եմ։ Իհարկե կանանց պրոֆեսիոնալիզմի մասին չի խոսքը, ես չեմ թերագնահատում, ընդհակառակը։ 

Կանայք հաճախ միաժամանակ մի քանի պատասխանատվություն ունեն՝ մասնագիտական, ընտանեկան, և մեծ ուժ է պահանջվում, որ բոլորը հավասարակշռեն, և եթե Ֆասթ Բանկի մասին ասեմ, ապա մենք հավասար հնարավորությունների հարց չենք դիտարկում։ Արդեն ունենք AFISAR-ի կողմից տրված SDG-ի ռեյտինգավորման B+ վարկանիշը, որտեղ կարևոր դեր էր տրվում խտրականությանը, կանանց իրավունքներին: Բայց անկեղծ ասեմ` այդ վարկանիշավորումը կամ թվերը չեն որ կարևոր են, կարևորը դա ձևական չի մեզ մոտ, դա մշակույթի էլեմենտ է։ Ու ես՝ որպես կին ղեկավար, շատ ուզում եմ, որ երիտասարդ աղջիկները, կանայք տեսնեն, որ մասնագիտական աճը հնարավոր է ընտանիքի հետ համատեղել։ Մեր բանկում ամենամեծ պատասխանատվություններից մեկն էլ հենց սա էր, որ  ստեղծենք այն միջավայրը, որ ոչ մի կին ստիպված չլինի մասնագիտական աճի և ընտանիքի մեջ դնել կշեռք։ Պետք է հնարավորություն ունենալ համատեղել։ 

-Ամփոփելով ևս մեկ հարց տամ, եթե 25-ամյա Գոհարին հնարավորություն ունենայիք տալ մեկ խորհուրդ, որը հետագայում նրան կփոխեր որպես ղեկավար, ապա ի՞նչ խորհուրդ կտայիք։

-25-ամյա Գոհարը մտածում էր, որ լավագույն ղեկավարն այն մարդն է, որն ամենալավ որոշումներն է կայացնում, հիմա ես կասեմ՝ մի՛ մտածիր, որ լավ ղեկավար լինելու համար պետք է ճիշտ պատասխաններ ունենալ, ամեն հարցի մեջ դու որոշում կայացնես։ Իհարկե կարևոր է որոշ ճիշտ որոշումներ կայացնելը հենց ղեկավարի համար, բայց ամենակարևորը դա հնարավորություն տալն է, որ քո ենթակաները հնարավորություն ունենան ճիշտ որոշումներ կայացնեն և իրենք էլ մոտիվացված լինեն այդ որոշումների արդյունքում։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026