Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան
BLOGՌոբերտ Քոչարյանն այս տեսանյութում ասում է, որ 2008 թվականին Սերժ Սարգսյանն իր թեկնածուն չէր, և ինքը նույնիսկ չի մասնակցել նրա նախընտրական քարոզարշավին, որպեսզի իշխանության փոխանցման տպավորություն անգամ չստեղծվի։
Սակայն սա նույն մարդն է, ով ընդամենը ամիսներ առաջ հայտարարում էր, թե իր կյանքի ամենամեծ սխալը «պրիյեմնիկի» հարցն էր՝ ակնարկելով, որ իշխանությունը փոխանցել է Սերժ Սարգսյանին։
Լավ է, որ այսօր հենց Ռոբերտ Քոչարյանն է հերքում իրականության հետ որևէ կապ չունեցող այդ պնդումը և սեփական խոսքերով փաստում, որ «պրիյեմնիկի» մասին տարիներ շարունակ շրջանառված թեզը չի համապատասխանում իրականությանը։
Հ.Գ. Հատկանշական է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք և ազատություն» գրքի 508-րդ էջում գրում է. «Նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ նա (Մանվել Գրիգորյանը) հանդիպում խնդրեց… Ինձ համար անսպասելի ասաց, որ Սերժ Սարգսյանին հետնորդ դարձնելը մեծ սխալ է… Մանվելը համառորեն համոզում էր փոխեմ որոշումս և ինքս գնամ ընտրությունների»։
Այսպիսով, Ռոբերտ Քոչարյանն այսօր սեփական հայտարարությամբ փաստացի հերքում է ոչ միայն ամիսներ առաջ իր տված հարցազրույցը, այլև իր իսկ գրքում հրապարակված պնդումները։ Սա հերթական անգամ բացահայտում է, որ «Սերժ Սարգսյանը Քոչարյանի պրիյեմնիկն էր» թեզը քաղաքական նպատակներով տարիներ շարունակ շրջանառված ապատեղեկատվություն էր, որը այսօր հերքվում է հենց դրա գլխավոր տարածողի կողմից։
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



