«Նրանք արդեն պատրաստվում են իմ հարսանիքին». Գոհար Ավետիսյանը հայտնել է, թե ինչու է հաճախակի այցելում Հայաստան
LIFEՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջերս Ռուսաստանում բնակվող հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանը պարբերաբար այցելում է Հայաստան, կիսվում նոր լուսանկարներով և տեսանյութերով։
Գոհարի հաճախակի այցելությունները տարբեր լուրեր են առաջացրել, մասնավորապես՝ նրա անձնական կյանքին վերաբերող։ Տեղեկություններ են շրջանառվում, որ դիմահարդարը ընկեր ունի Հայաստանում, հատկապես այն բանից հետո, երբ Գոհարը ցուցադրեց իրեն նվիրած շքեղ ծաղկեփնջերը։
Այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է արել նաև դիմահարդարը.
«Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու եմ արդեն չորս անգամ անընդմեջ այցելել Հայաստան։ Ոմանք նույնիսկ պատրաստվում են իմ հարսանիքին»։

Գոհարը հայտարարեց, որ նկարահանվում է նոր գեղարվեստական ֆիլմում, այդ իսկ պատճառով էլ նրա այցելությունները Հայաստան այդքան հաճախակի են դարձել։
Հետևեք մեզ՝ այստեղ



