Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը հերթական hարվածներն են hասցրել միմյանց
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԻՀՊԿ-ն հարված է հասցրել Սիրիայի տարածքում տեղակայված ԱՄՆ հատուկ գործողությունների կառավարման կենտրոնին: Ըստ տեղեկությունների՝ հարձակման հետևանքով ոչնչացվել են ԱՄՆ-ի ռադիոլոկացիոն կայանը և ուղղաթիռները։
«Մի քանի ժամ առաջ «Կայծակ» գործողության տասներկուերորդ փուլի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության բանակի «Արաշ» կործանարար անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քուվեյթում տեղակայված ԱՄՆ ահաբեկչական և երեխասպան բանակի ուժերին և նյութատեխնիկական ապահովման կենտրոններին», – ասվում է բանակի հայտարարության մեջ։
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը տեղեկացրել էր Իրանի ուղղությամբ հերթական հարվածների շարք իրականացնելու մասին։ Իրանական լրատվամիջոցները հաղորդել են Բանդար Աբասի և Քեշմ կղզու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների մասին։ Հարձակման են ենթարկվել նաև Ահվազը, Բուշեհրը, Բանդար Խոմեյնին, Բանդար Լենգեն, Վեյսիանը, Չաբահարը և Իրանշահրի օդանավակայանը։
«Այսօր՝ արևելյան ժամանակով ժամը 21:40-ին, ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն ավարտեց Իրանի ուղղությամբ հարվածների վերջին խոշոր ալիքը։ ԱՄՆ ԶՈՒ-ն խոցել է իրանական տասնյակ ռազմական օբյեկտներ, ինչպիսիք են ափամերձ դիտարկման և հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմալոգիստիկ ենթակառուցվածքները և ռազմածովային ուժերը»,- ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ։
Ինչպես նշել են CENTCOM-ում, ամերիկացի զինվորականներն օգտագործել են կործանիչներ, ԱԹՍ-ներ, ռազմանավեր և կիրառել են բարձրճշգրիտ սպառազինություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



