Արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր Կամենդատյան
BLOGԱնկոտրում կամքի և հավատքի մասին. իմ ընկեր Ավետիք Չալաբյանը։
Այսօր, երբ արդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք», իմ ընկերը՝ Ավետիք Չալաբյանը, գտնվում է անազատության մեջ՝ շինծու ու անհիմն մեղադրանքներով։
Բայց պատերը չեն կարող բանտարկել այն ոգին, որն ազատ է իր արժեքների մեջ։
Ավետիքն այն բացառիկ մարդկանցից է, ում քաղաքական ամբիցիաները երբեք չեն ստվերել հոգևոր ու ազգային ինքնությունը։ Նա Հայ Առաքելական Եկեղեցու իրապես հավատարիմ, խոնարհ, բայց և անդրդվելի զավակն է, որն իր կյանքով ու կերպարով միշտ եղել և մնում է քրիստոնեական հավատքի ու մեր դարավոր արժեքների վստահելի պաշտպանը։
«Արդարության համար հալածվողները չեն պարտվում, նրանք կոփվում են»։
Անազատության մեջ անգամ նրա ներքին լույսն ու հավատքն անսասան են։ Այս փորձությունը ևս մեկ ապացույց է, որ նրա տեսակն ու սկզբունքայնությունը վախեցնում են նրանց, ովքեր սովոր են գործել միայն ստվերում։
Ավետիք եղբայր , քո արժանապատիվ կեցվածքը թե՛ ազատության մեջ, և թե՛ այսօր՝ բանտախցում, ոգեշնչում է բոլորիս։ Մենք քո կողքին ենք, և հավատում ենք, որ ճշմարտությունն ու արդարությունը շուտով հաղթանակելու են։
Տոկունությո՛ւն և ուժ քեզ, իմ հավատարիմ ու անկոտրում ընկեր։
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



