Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար․ Մոսկվա
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են Ռուսաստանի համար, և Մոսկվան պատրաստ է օգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ռուսաստան պաշտոնական այցից առաջ։
«Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են մեզ համար։ Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք տրամադրել խնդրված օգնությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման մեջ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման, սահմանազատման և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում», - ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



