ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զnhեր և վիրավnրներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 16-ի գիշերը ռուսական զորքերը hարվածել է Կիևին։ Հրետակոծության հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս հինգը ստացել են վնասվածքներ։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Ամենաշատը տուժել է մայրաքաղաքի Դարնիցայի շրջանը։ Այնտեղ հրդեհներ են բռնկվել վարչական-պահեստային շենքում, պահեստային տարածքում և մոտակայքում կայանված բեռնատար ավտոմեքենաներում։ Փրկարարները մարել են հրդեհները։
Ըստ ԱԻՊԾ-ի տվյալների՝ հենց Դարնիցայի շրջանում է զոհվել երկու մարդ։ Եվս երկու հոգի ստացել են վնասվածքներ, նրանց թվում՝ երեխա։
Սվյատոշինի շրջանում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել մեկհարկանի պահեստային շենքում։ Այնտեղ տուժել է երեք մարդ։ Ներկայումս հրդեհը տեղայնացված է։
Փրկարարները շարունակում են աշխատել հարվածների վայրերում և վերացնել ռուսական հարձակման հետևանքները։ Զոհերի և տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



