Որո՞նք են լավագույն 10 հյուրանոցները գործնական մարդկանց համար (լուսանկարներ)
LIFE
Հայտնի են այն լավագույն 10 հյուրանոցները, որոնք առավել հարմարավետ են գործնական ուղևորություններ կատարող մարդկանց համար, հայտնում է Business Insider-ը: Վարկանիշը կազմվել է բժշկական փորձագետների կարծիքը հաշվի առնելով:
Բիզնես-ճանապարհորդների համար լավագույն հյուրանոցների ցանկը ներառում է հյուրանոցներ՝ սկսած Հոնգկոնգից մինչև Սան Ֆրանցիսկո:
Փորձագետները հաշվարկում են, որ բիզնես-ուղևորությունները կարող են լինել բավական ծանր ու սթրեսային, հենց այդ պատճառով էլ կարևոր է իմանալ, թե ինչ հյուրանոց պետք է ընտրել բնակվելու համար, որպեսզի առավելագույնս խուսափեք լարվածությունից ու հոգնածությունից:
Վարկանշային աղյուսակը կազմվել է ողջ աշխարհի հյուրանոցների ներկայացուցիչների հարցման հիման վրա: Ցանկում ներառված հյուրանոցներն առաջարկում են գործնական մարդկանց համար ծառայությունների լայն սպեկտր, քաղաքի գործարար կենտրոնին առավելագույնս մոտ գտնվել, ներկառուցված տարածք գործնական հանդիպումների համար:
Hilton Anatole, Դալլաս, Տեխաս
Fairmont Pacific Rim, Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա
EPIC Hotel, Մայամի, Ֆլորիդա
Manchester Grand Hyatt San Diego, Սան Դիեգո, Կալիֆոռնիա
InterContinental San Francisco, Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա
Hotel 1000, Սիեթլ, Վաշինգտոն
Orchard Hotel Singapore, Սինգապուր
The Peninsula, Հոնգկոնգ
Waldorf Astoria, Չիկագո, Իլլինոյս
The Table Bay, Քեյփթաուն, Հարավային Աֆրիկա
Պատրաստեց Past.am-ը:




















































