6 ամսական տղան հիվանդանոցում մшհшցել է. բժիշկները պայքարում են մյուսների կյանքի համար
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Past.am-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 13-ին, ծանր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Նախնական տվյալներով՝ ժամը 15:50-ի սահմաններում Սևան–Մարտունի–Գետափ ավտոճանապարհի 6.5-րդ կիլոմետրին բախվել են BMW և Toyota մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով վեց մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Ականատեսների փոխանցմամբ՝ վիրավորներին առաջին օգնությունը ցուցաբերել են դեպքի վայրում գտնվող քաղաքացիները, հարակից բենզալցակայանի աշխատակիցներն ու օպերատիվ ժամանած շտապօգնության բուժանձնակազմը։
Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և իրավապահները պարզում են վթարի հանգամանքներն ու պատճառները։
Past.am-ը կհետևի դեպքի զարգացմանը և կհայտնի նոր մանրամասներ, երբ դրանք հայտնի դառնան։
Հետևեք մեզ՝ այստեղ



