Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում 4 մեքենա են բախվել
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ հուլիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։55-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan» մակնիշի, «LiXiang» մակնիշի, «Tesla» մակնիշի և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Վահե Գյուլամիրյանը և Հովիկ Քոչարյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենաներից մի քանիսը եղել են կայանված։
Հետևեք մեզ՝ այստեղ



