Հունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ryanair ընկերության Սալոնիկից (Հունաստան) դեպի Մեմինգեն (Գերմանիա) չվերթ կատարող ինքնաթիռի պատուհանը թռիչքի ժամանակ կոտրվել է, որի հետևանքով մեկ ուղևոր վիրավորվել է, հաղորդել է «ERT-News»-ը՝ հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը։
Դեպքից հետո ինքնաթիռը վերադարձել է Սալոնիկ, և բոլոր ուղևորները տեղափոխվել են տերմինալ։ Վիրավոր ուղևորը տեղում ստացել է բժշկական օգնություն։ Կարճ ժամանակ անց ժամանակավոր ինքնաթիռ է մեկնել Մեմինգեն։
Ականատեսների խոսքով՝ թռիչքից մի քանի րոպե անց սրահում բարձր ձայն է լսվել, պատուհանը կոտրվել է, և նրա կողքին նստած 60-ամյա ուղևորը կիսով չափ դրսում է եղել։ Մոտակա մարդկանց հաջողվել է նրան պահել օդանավի ներսում։
Ըստ աղբյուրի՝ շարժիչի դետալ է դուրս նետվել, հարվածել պատուհանին և կոտրել այն։
Հետևեք մեզ՝ այստեղ



