Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվե
BLOGԳործող վարչախմբի կողմից ազգային դիմագիծ և արժանապատվություն, քաղաքական տարբերվող հայացքներ ունեցող գիտնականների և մանկավարժների հանդեպ ճնշումներն ու սահմանափակումները նորություն չեն։ Բազմաթիվ դասախոսներ հեռացվել են բուհերից` առանց հիմնավորումների։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, որը մշտապես հանդես է եկել բուհերում քաղաքական չեզոքության սկզբունքի, ակադեմիական ինքնավարության և ազատությունների պահպանման օգտին, խստորեն դատապարտում է Մայր բուհում քաղաքական հալածանքների սաստկացումը վերջին օրերին։ ԵՊՀ ղեկավարությունը միակողմանիորեն ու առանց որևէ հիմնավորման դադարեցրել է աշխատանքային պայմանագրերը երկարամյա և վաստակաշատ դասախոսներ՝ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի, իրավագիտության թեկնածու, դոցենտ Ռուբեն Մելիքյանի հետ՝ դրանով փորձելով նրանց պատժել իրենց քաղաքական հայացքների, գործունեության կամ պարզապես քաղաքացիական ակտիվության համար։ Սա խտրականության դասական դրսևորում է, որը կոպտորեն խախտում է բուհական ինքնակառավարման և ակադեմիական ազատությունների վերաբերյալ ՀՀ սահմանադրության դրույթները, ինչպես նաև համապատասխան միջազգային չափանիշները։
• Ցավում ենք, որ Մայր բուհում այս ամենը հանդուրժվում է։ Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



