Օրվա բաղադրատոմս. Կարտոֆիլը խոզապուխտով
LIFEԲաղադրիչներ
- կարտոֆիլ - 7 հատ (միջին չափսի)
- խոզապուխտ - 14 բարակ շերտ
- կարագ - 2ճ/գդ
- ալյուր - 1ճ/գդ
- արգանակ տավարի մսի - 250մլ
- թթվասեր - 100գր
- հյութ կիտրոնի - 1-2ճ/գդ
- աղ
- պղպեղ սև
- սամիթ
Պատրաստման եղանակ
- Կարտոֆիլը լվանում ենք և եփում կեղևով: Թողնում ենք սառչի, ապա կեղևահանում:
Հերթով ամեն կարտոֆիլը փաթաթում ենք խոզապուխտի 2 շերտով, շարում տապակի մեջ:
- Այնուհետև եփում ենք կարտոֆիլները ջեռոցում 10 րոպե 200 աստիճանում:

- Սոուսի պատրաստման համար թավայի մեջ հալեցնում ենք կարագը, ավելացնում ալյուրը, ապա խառնելով աստիճանաբար ավելացնում արգանակը: Լավ խառնում եք ստացված զանգվածը և հասցնում եռման վիճակի: Հանում ենք կրակի վրայից, ավելացնում թթվասերը, կիտրոնի հյութը, համեմում աղ ու պղպեղով:
Կարտոֆիլի վրա լցնում ենք պատրաստի սոուսը, ապա մանրացված սամիթը:
- Տեղափոխում ուտեստը ջեռոց 10-15 րոպեով վերջնական եփվելու:

- Պատրաստի ուտեստի վրա շաղ ենք տալիս կտրատված կանաչին և անցնում համտեսելուն:

1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
3
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
4
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
5
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor



