Վաշինգտոնն այլևս չի ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ. Թրամփ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաշինգտոնն այլևս չի ցանկանում առևտրային գործեր վարել Իսպանիայի հետ՝ նրան անվանելով «անհույս դեպք» և դաշինքում «սարսափելի գործընկեր»: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք այլևս չենք ցանկանում որևէ առևտրային գործ ունենալ Իսպանիայի հետ: Անմիջապես արեք դա։ Նույնիսկ մի խոսեք նրանց հետ։ Նրանք անհույս են։ Նրանք վատ մարդիկ են: Նրանք մեզ հետ այնքան շատ գումար են աշխատում, և մենք կանենք այնպես, որ նրանք սկսեն շատ ավելի քիչ վաստակել»,- ասել է Թրամփը՝ հանդիպման ընթացքում շրջվելով դեպի ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
ԱՄՆ ֆինանսների նախարարը անհապաղ պատասխանել է. «Այդպես է, պարոն»։
Ի պատասխան Թրամփի հայտարարությունների՝ Իսպանիայի կառավարությունը ԱՄՆ-ի հետ սոցիալական, մշակութային և տնտեսական հարաբերությունները գնահատել է հիանալի և հիշեցրել, որ ԱՄՆ-ն Իսպանիայի հետ ունի դրական առևտրային հաշվեկշիռ, այսինքն՝ օգուտ է ստանում երկկողմ առևտրից։
Հետևեք մեզ՝ այստեղ



