Լիբանանի հետ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ. Իսրայելի ԱԳ նախարար
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ Հռոմում։ Այս մասին հայտնել է Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեկ շաբաթից մի փոքր ավելի վաղ Իսրայելը, Լիբանանը և Միացյալ Նահանգները պատմական շրջանակային համաձայնագիր են կնքել։ Այս բանակցությունները պետք է շարունակվեն հաջորդ շաբաթ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում», - ասել է նա Երուսաղեմ ժամանած Գերմանիայի ԱԳ նախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպման արդյունքներով։
Լիբանանի հետ շփումների մասին խոսելիս Սաարը ևս մեկ անգամ կարծիք է հայտնել, որ Իսրայելը ցանկանում է խաղաղություն բոլոր հարևանների հետ, իսկ այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտը, նրա վարկածով, պրոիրանական շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունն է, որի զինված ջոկատներն ակտիվորեն գործում են Հարավային Լիբանանում։
«Մենք ձգտում ենք խաղաղության մեր հարևանների հետ, մենք ձգտում ենք խաղաղության Լիբանանի հետ։ Խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա», - նշել է նա։
Ինչպես պնդում էր Իսրայելի ԱԳ նախարարը, իր երկիրը, որի բանակը վերահսկում է Հարավային Լիբանանի մի քանի շրջաններ, «տարածքային հավակնություններ» չունի հարևան հանրապետության նկատմամբ։
«Մեր ներկայությունը Հարավային Լիբանանի անվտանգության գոտում կապված է բացառապես անվտանգային նկատառումների հետ՝ Իսրայելի հյուսիսում բնակավայրերը պաշտպանելու անհրաժեշտության պատճառով», - հավաստիացրել է Սաարը։
Նրա կարծիքով՝ Լիբանանի ինքնիշխանությունը խախտում է ոչ թե Իսրայելը, այլ «Հեզբոլլահը», որը «պետություն պետության մեջ» է ստեղծել և ավելի մեծ ռազմական ներուժ ունի, քան լիբանանյան բանակը։
«Այսպիսով, խաղաղության և կայունության միակ ուղին «Հեզբոլլահ» ահաբեկչական պետության վերացումն է։ Դա անհրաժեշտ է Իսրայելի անվտանգությունն, Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածաշրջանային կայունությունն ապահովելու համար», - կարծում է իսրայելցի նախարարը։
Հետևեք մեզ՝ այստեղ



